0:00 Դուք վստահաբար լսել եք Թեթ բանդի, Զոդիակի կամ Ջոն Վեյն Գեյսիի մասին: Նրանց պատմությունները դարձել են Ամերիկայի հավաքական մղձավանջի մի մասը, բայց կա մի անուն, որը հաճախ շրջանցվում է: Այդ անունը կրողը չէր փորձում փառքի հասնել, չէր գրում գաղտնի նամակներ, նա չէր էլ թաքնվում կամ փորձում փախչել, այլ ընդհակառակը նա կանգնում էր, զանգահարում ոստիկանություն և ասում, թե ինչ է արել: 206 սիմ հասակ, 145 IQ, խելացի, հստակ, սառնասիրտ: Նա չէր սպանում ցանկությունից դրդված, այլ սպանում էր, որովհետև ուներ դրա իրավունքը: Իրավունք ղեկավարելու, իրավունք վերացնելու:
0:46 Նրան հիշում եմ ոչ միայն հանցագործությունների պատճառով, այլ նաև այն պատճառով, թե ինչպես էր նա խոսում: Նա դարձավ առաջիններից մեկը, ում հետազոտեց հետաքննությունների դաշնային բյուրոն: հասկանալու համար, թե ինչպես է մտածում մարդասպանը: Նրա հիման վրա ստեղծվեց հայտնի սերիալը, բանականության որսորդը և հենց այս սերիալում նրա կերպարը վերադառնում է բառ առ բառ իր խոսքերով, իր շարժումներով և իր մեկնաբանություններով: Սա միայն հեռուստասերիալ չէր: Իրական կյանքում նա իսկապես պատմեց ամեն ինչ: Եվ երբ բացահայտում ես այս կերպարին, մարմնովդ սարսուռ է անցնում ոչ թե նրա արածից, այլ նրանից, թե ինչու ոչ ոք ժամանակին չկանգնեցրեց նրան: Այս պատմությունը մի սերիական մարդասպանի
1:33 մասին չէ: Այս պատմությունը այն մասին է, թե ինչ է լինում, երբ մենք տարիներով չենք լսում նրանց, ովքեր լռում են: Իսկ երբ նրանք սկսում են խոսել, արդեն շատ ուշ է լինում: [երաժշտություն] Էդմունդ Կեմպեր Էդմոնդ Էմիլ Կեմբեր երրորդը ծնվել է 1948
2:19 թվականի դեկտեմբերի 18-ին Կալիֆորնիայի Բերբանկ քաղաքում: Ընտանիքում երրորդ երեխան էր: Հայրը Էդմոնդ Կեմպեր կրտսերը երկրորդ համաշխարհայինի և կորեական պատերազմների վետերան: Պատերազմից հետո աշխատում էր միջուկային զենքի փորձարկումների վրա: Հետո էլեկտրիկ: Մայրը Կլառնելը կամայական, սառը ու կտրող բնավորության կին էր: Ունկու քույր Սյուզաննան և Ալաննան ընտանիքում տիրում էր լարված մթնոլորտ: Հայրը տանը հազվադեպ էր լինում և երբ լինում էր, խուսափում էր վեճերից: Մայրը հաճախ էր նվաստացնում ամուսնուն և բացահայտ ցույց տալիս իր դժգոհությունները: Հետագայում հայրը լրագրողներին ասել է, որ Կլառնելի հետ ապրելը ավելի ծանր էր, քան առաջնագծում ծառայելը: Տանը մշտապես հնչող
3:07 վիրավորանքները, բարձր ձայները և անվերջ վերահսկողությունները փչացնում էին ընտանեկան մթնոլորտը: և առաջացնում էին հոգեբանական ճնշումներ: Մանկուց Էդմունդը լսում էր մոր վիրավորանքները: Տգեղ, անպիտան, անհաջողակ: 1957 թվականի, երբ Էդմունդը ինը տարեկան էր, ծնողները բաժանվեցին: Հայրը թողեց ընտանիքը, երկրորդ անգամ ամուսնացավ և գրեթե դադարեց շփվել նրանց հետ: Մայրը երեխաների հետ տեղափոխվեց Մոնտանայի Հելենա քաղաք: Հենց այստեղ սկսեցին ի հայտ գալ Էդմունդի հոգեբան բանական խանգարումների առաջին հստակ նշանները: Նա նախընտրում էր խաղալ մենակ: Նրա խաղերը մռայլ էին: Էդմունդը քույրերի տիկնիկների համար թաղումներ էր կազմակերպում,
3:54 հաճախ գլխատում էր դրանք: Նա նաև դաժանություն էր ցուցաբերում կենդանիների հանդեպ: Մայրը հաճախ շեշտում էր, որ նա վտանգավոր է և տարօրինակ: Նա արգելել էր Էդմունդին խաղալ քույրերի հետ և նրա ննջարանը տեղափոխել էր նկուղ: Չնայած այդ ամենին, դեռ պատանի տակ տարիքում նա փորձում էր շահել մոր ուշադրությունն ու գովասանքը, բայց ստանում էր միայն քննադատություն: Կլարնելը ասում էր, որ նա չափազանց մեծ ու տգեղ է, որպեսզի երբևէ դուր գա աղջիկներին: 14 տարեկանում նրա հասակը մոտ երկու մետր էր: Այդ տարիքում նա դանդաղորեն սկսեց խուսափել մարդկանցից: Դպրոցում ընկերներ չուներ: Ուսուցիչները նկատում էին նրա բարձր ինտելեկտը, բայց նաև լիակատար մեկուսացումը:
4:40 10 տարեկանում նա սկսեց սպանել կենդանիներին և թաքցնել կամ թաղել մարմինները: 13 տարեկանում նա սպանեց իրենց տան կատվին, ասելով, որ իր քույրը այդ կատվին շատ էր սիրում: Հետագայում նա ասել է, որ դա եղել է կյանքի և մահվան տիրապետելու փորձառության առաջին քայլը: 15 տարեկանում իրավիճակը ավելի է սրվել: Նա դանակով սպառնացել է իր քույրերից մեկին, իսկ մյուսը մորը ասել է, որ վախենում է Էդմունդի հետ մենակ մնալ: Բայց Բայց Կլարնելը չդիմեց հոգեբանի: Նա կարծում էր, որ որդին պարզապես պետք է խելքի գա: Լարվածությունը տան ներսում հասավ գագաթնակետին և 1963 թվականին Էդմունդը փախավ հոր մոտ, Կալիֆորնիա, բայց
5:27 այնտեղ էլ երկար չմնաց: Հոր նոր կինը Էլ ֆրիդե Վեբերը վախենում էր նրանից: Շուտով հայրը նրան տարավ իր ծնողների մոտ, Նորթ Ֆորքի գյուղական տարածք և առանց հաշվի առնելու Էդմունդի ցանկությունը նրան թողեց ապրելու տատիկի և պապիկի մոտ: Այստեղ նրա կյանքը կարծես պետք է խաղաղ ու ապահով լիներ, բայց ընդամենը մի քանի ամիս անց այս տան պատերի ներսում կպայթի առաջին սպանության ալիքը, որը կդառնա նրա կյանքի կտրուկ շրջադարձը: Նորթ Ֆորքի փոքր գյուղական տունը շրջապատված էր անտառներով: Այստեղ էին ապրում Էդմունդի հայրական տատը և պապը,
6:12 Մոդը և Էդմունդ Քեմփեր ավագը: Տատը կամային իշխող բնավորությամբ կին էր, հաճախ էր հիշեցնում տղայի մորը՝ Կլառնելին: Նա փորձում էր վերահսկել Էդմունդի ամեն քայլը, քննադատում էր խոսքը, հագուստը, պահվածքը: Պապը առաջին համաշխարհային պատերազմի վետերան էր: Վերադառնալուց հետո չէր սիրում խոսել իր ռազմական անցյալից, սակայն նրա պահվածքի մեջ միշտ կար հին զինվորի զգուշավորություն: Նա զբաղվում էր տնային տնտեսությամբ և այգեգործությ խուսափում էր վեճերից և լռությամբ էր անցկացնում իր օրերը, բայց նույնիսկ նրա լռությունը չէր փարատում տան մշտական լարված մթնոլորտը: Էդմունդն այստեղ էլ չգտավ խաղաղություն: Նրա մեջ կուտակված տարիների վիրավորանքն ու ներքին զայրույթը, որը ձևավորվել էր մոր տանը,
6:58 այստեղ էլ չէր մեղմանում: Նա օտար էր զգում իրեն: Տատը հաճախ արգելում էր դուրս գալ, ասում էր, որ չափից շատ է ման գալիս: Պատանին օրեր էր անցկացնում գրքեր կարդալով կամ անտառներով: Մենակ քայլելով, այդ քայլերը երբեմն վերածվում էին դիտարկումների: Նա ուշադիր հետևում էր կենդանիների շարժմանը, ուսումնասիրում, թե ինչպես կարելի է աննկատ մոտենալ և բռնել: 1964 թվականի օգոստոսի 27-ին լարվածությունը հասավ գագաթնակետին: Այդ օրը տանը միայն Մոդն ու Էդմունդն էին: Խոհանոցում սկսվեց վիճաբանություն: Տատը քննադատեց նրան, ասելով, որ նա տղամարդու պես չի պահում: իրեն վիճաբանությունը կտրուկ լարվեց: Էդբունդը վերցրեց
7:44 որսորդական հրացանը, որը նրան պապն էր նվիրել և կրակեց: Մոտեցավ և սառնասրտորեն արձակեց երկրորդ կրակոցը համոզվելու համար, որ տատը մահացած է: Մի քանի րոպե անց, երբ լսվեց պապու մեքենայի ձայնը, Էդմունդը լուռ դուրս եկավ տանից, մոտեցավ պապուն և կրակեց նրա վրա: Ավելի ուշ նա ասաց, որ չէր ուզում սպանել Լել պապուն, ուղղակի դա արեց, որ պապը հանկարծ չտեսնի իր կնոջ դիակը և չտառապի: Սպանությունից հետո նա զանգահարեց մորն ու պատմեց, թե ինչ է արել: Կլառնը անմիջապես զանգեց ոստիկանություն: Երբ իրավապահները եկան, Էդմունդը չփորձեց փախչել կամ արդարանալ: Նա պարզապես հանձնվեց: Ոստիկանության բաժանմունքում նա իր կատարած սպանությունը
8:31 մեկնաբանեց այսպես: Ես դա արեցի, որպեսզի հասկանամ, ինչպիսի զգացողություն է դա: Հոգեբանական հետազոտ ոտության ժամանակ բժիշկները արձանագրեցին բարձր ինտելեկտ, բայց նաև ծանր հոգեբանական խանգարումներ, մասնավորապես սոցիոպատիկ միտումներ և բռնության նկատմամբ անտարբերություն: Դատարանը որոշեց նրան չուղարկել մեծահասակների բանտ, այլ տեղափոխել Ատասկադերոյի հոգեբուժարան, որտեղ պահվում էին հոգեկան խանգարումներով ծանր հանցագործներ: Այստեղ սկսվում է մի նոր փուլ, որը ձևավորում է ապագա սերիական մարդասպանի մեթոդներն ու հմտությունները: Ատասկադեռն պարզապես հիվանդանոց չէր, դա բանտ էր բուժկենտրոնի տեսքով, որտեղ բարձր
9:18 դարպասների և մետաղալարերով պատերի ետևում պահում էին մարդկանց, որոնցից վախենում էին նույնիսկ մնացած կալանավորները: Այստեղ բերում էին մարդասպանների, բռնարարների, սադիստների, բոլորը հոգեբուժական ախտորոշումներով: Բետոնեպատերով շրջապատված և շուրջօրյա պահպանվող այս տարածքը բաժանված էր մասնա շենքերի, որտեղ յուրաքանչյուր դուռ, յուրաքանչյուր միջանցք վերահսկվում էր տեսախցիկներով և պահակներով: Էդմունն այստեղ տեղափոխվեց ընդամենը 16 տարեկանում: Նրա գրեթե երկու մետրանոց հասակն ու փարթամ կազմվածքը նրան առանձնացնում էին մյուսներից, բայց ներսում նա դեռ երեխա էր, ով առաջին անգամ հայտնվել էր մարդկանց միջավայրում, ում համար բռնությունը առօրյա էր: Առաջին ամիսներին նա միայն լուռ դիտում էր և
10:04 նկատում էր, թե ինչպես են որոշ հիվանդներ կարողանում շահել անձնակազմի վստահությունը, իսկ մյուսները կորցնում էին վերահսկողությունը ամենափոքր պատճառից: Նա ուսումնասիրում էր մնացածին ինչպես լաբորատորիայի կենդանիների: Բժիշկները արձանագրում էին նրա բարձր ինտելեկտը: ՆրաQ-ն հավասար էր 145-ի: Կեմպերի համար դա զենք էր: Նա շուտով հասկացավ, որ հոգեբանական թեստերն ու հոգեբանների հարցազրույցները կարելի է օգտագործել իր օգտին: Նա հետաքրքրվում էր իր գնահատ հատման մեթոդներով և ոչ միայն պատասխանում էր, այլ ընտրում էր այնպիսի ձևակերպումներ, որոնք իրեն ներկայացնում էին որպես ապաքինված: Ժամանակի ընթացքում նա ձեռք բերեց արխիվում աշխատողների վստահությունը և հասանելիություն ստացավ
10:52 այլ հիվանդների գաղտնի գործերին: Այդ թղթապանակներում նա գտնում էր հանցագործությունների մանրամասն նկարագրություններ: Ինչպե 00:11:05,880 էր բերել ձերբակալության և իչ հոգեբանական եզրակացություններ էին տվել բժիշկները: Նա այդ սխալները պահում էր որպես ապագա դասեր, այլևս երբեք չկրկնելու համար: Խմբային հոգեթերապիայի սեանսները նրա համար դարձան վարժանքի հարթակ: Նա սովորում էր աչքի մեջ նայել առանց հուզմունքի, վերահսկել դեմքի արտահայտությունը, խոսել հանգիստ տոնով, անգամ երբ ներսում կուտակվում էր զայրույթը: Նա կրկնօրինակում էր այն մարդկանց վարքագիծը, ովքեր համարվում էին հաջողությամբ վերականգնված և աստիճանաբար
11:39 ձևավորում էր խաղաղ, խելամիտ և անվնաս երիտասարդի կերպարը, բայց ներսում մնում էին դատարկությունն ու զայրույթը, երեխա տարիքից կուտակված նվաստացումները, մեկուսացումը, դաժան վերաբերմունքը չանհետացավ: Այժմ նա պարզապես թաքցնում էր դրանք ավելի խորը: Նա հասկացավ, որ էմոցիաները թուլություն են և որոշեց, որ այլևս ոչ ոք չպետք է տեսնի, թե ինչ: Ինչ կա իր ներսում: Ատասկադերոյի հինգ տարիները նրա համար դարձան դպրոց: Այստեղ նա ստացավ այն, ինչ ինքն անվանում էր կրթություն: Ուսումնասիրեց հոգեբանություն, վերահսկման մեթոդներ, հանցագործությունից հետո վարքի մոդելներ: Նա մտավ հոգեբուժարան որպես վախեցած պատանի, իսկ այնտեղից դուրս եկավ որպես մարդ, ով գիտեր սպասել և
12:26 պլանավորել: 1969 թվականին պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը քննարկեց նրա գործը: զեկույցներում գրված էր, ցույց է տալիս դրական փոփոխություններ, ունակ է հարմարվել հասարակությանը, ոչ ոք չնկատեց, որ դա հմտորեն կառուցված դիմակ էր, որոշումը կայացվեց և Էդմունդ Կեմպերը ազատ արձակվեց 1969 թվականի վերջում Էդմունդ Կեմպերը դուրս եկավ Ատասկադերոյի հոգեբուժական բանդ հիվանդանոցից: Թղթերում նա ներկայացվում էր որպես բուժված երիտասարդ, Բայց իրականում կեմպերն իր հետ այնտեղից տանում էր հինգ տարվա ընթացքում սովորած ամենագլխավոր հմտությունը՝ թաքցնել իրական
13:12 մտքերը: Նա հսկայական էր 2 մետվեց սանտիմետր հասակով և մոտ 120 կգ քաշով: Կարողանում էր հանգիստ, բարեկամական և անվնաս երևալ, երբ դա պահանջում էր իրավիճակը: Հանձնաժողովի որոշմամբ նա վերադարձավ մորտում, Սանտա Կրուզի համալսարանի կանանց հանրակացարանի մոտ գտնվող փոքր բնակարան: Կլառները նրան դիմա Մավորեց սառը առանց ժպիտի: Նա չէր փոխվել: Նույն ծարանքները, նույն նվաստացումները, նույն կտրուկ խոսքերը: Էդմունդը սկսեց աշխատանք փնտրել, բայց ոչ մի տեղ երկար չէր մնում: Երեկոները մեքենայով շրջում էր ծովափնյա ճանապարհներով: Ուսումնասիրում էր ուսանողուհիներին, հատկապես այն աղջիկներին, ովքեր կանգնում էին ճանապարհի եզրին և սպասում մեքենային: Նրանց անպաշտպանությունն ու թեթևամտությունը
13:59 գրավում էին կեմպերին: Ատասկադերոյում նա սովորել էր, որ վստահությունը գլխավոր զենքն է և հիմա փորձարկում էր յուրաքանչյուր ժեստ, յուրաքանչյուր բառ: 1972 թվականի մայիսի 7-ին նա նկատեց երկու ուսանողուհու Մերիմպեսսեին և Անիտա Մերի Լուչեսային: Նրանք կանգնած էին ճանապարհի եզրին և սպասում էին: Կեմպերը կանգնեցրեց մեքենան: Ժպիտ, հանգիստ ձայն, վստահ հայացք և աղջիկներն արդեն մեքենայում նստած էին առանց վտանգ զգալու: Սկզբում ճանապարհը սովորական էր, փոքր խոսակցություններ, բաց պատուհաններ, բայց հետո նա շեղվեց հիմնական երթուղուց: Անտառային ճանապարհը նեղանում էր: Նա կանգնեցրեց մեքենան: Այդ պահին նրա
14:45 հայացքը փոխվեց: Ջերմ ու բարեկամական տեսքն անհետացավ, մնաց միայն սառը դատարկություն: Շարժումներն արագ և ճշգրիտ էին: Կեմպերը իր հսկայի ձեռքերով սեղմում է Մերի Էնի պարանոցը: Նրա ձեռքերի մկանները թուլանում են այն ժամանակ, երբ թուլանում է աղջ աղջկա մարմինը, հետո հերթը հասավ Անիտային, նույն ծանր ձեռքերը, նույն մեթոդիկ ճնշումը: Այդ պահից սկսած նահատեց մի սահման, որտեղից այլևս վերադարձ չկար: Երբ մեքենայի մեջ լռություն տիրեց, Էդմունդը չէր շտապում: Նա լուռ նստած զգում էր սրտի աշխատանքը: Կարծես ինքն իրեն ստուգում էր: Արդյոք տեղի ունեցածը
15:30 իրական էր, թե ոչ: Նա Նա դուրս եկավ մեքենայից, տեղափոխեց աղջիկների մարմինները բեռնախցիկ, որն արդեն նախապես պատրաստել էր դիակներ տեղափոխելու համար, որպեսզի հետագայում հեշտությամբ մաքրի բոլոր հետքերը: Կեմպերը մեքենան վարեց դեպի Սանտա Կրոս, այն տուն, որի վերևի հարկում քնած էր մայրը: Դուռը բացեց, իջեցրեց մարմինները նկուխ, որի ցուրտ հատակը դարձավ նրա աշխատատեղը: Լվացարանն արդեն պատրաստ էր: Սրբիչները շարքով շարված, դանակ, սղոց, պլաստիկ տոպրակն էր: Նա աշխատում էր առանց շտապելու: Նա գործում էր հանգիստ, կարգավորված: Կեմպերն հասկանում էր, թե ինչ պետք է անի: Նա մերկացրեց դիակները, նշմարեց մարմնի այն հատվածները, որոնք հեշտ էին կտրվում: Հետո
16:18 մեկը մյուսի ետևից մասնատեց մարմինները, ապա դրեց առանձին պարկերի մեջ: Նա լուսանկարեց ամբողջ պրոցեսը: Այդ գործողությունները հետագայում նա կկոչեր հետազոտություն: Այս ամենից հետո նա լվաց հատակը, փոխեց հագուստը, բարձրացավ վերև, կարծես ոչինչ չէր էլ պատահել: Առավոտյան, երբ մայրը գնաց աշխատանքի, նա տեղափոխեց մասնատված մարմինները բեռնախցիկ և դուրս եկավ քաղաքից: Շարժվեց Լոմա պրիետա լեռան կողմ: Ուղին նախապես մտածված էր, հին անտառային ճանապարհները վիթխարի փոս էր: Կեմպերը մարմնի մասերը տարբեր վայրերում թաքցրեց, որպեսզի նվազեցնի գտնելու հավանականությունը: Մի քանի օր անց ոստիկանությունը երկու անողների անհետացման մասին տեղեկատվություն ստացավ: Համալսարանում
17:05 խոսում էին, թե նրանք գնացել էին Սան Ֆրանցիսկո և չէին վերադարձել: Կասկածյալներ չկային, իսկ կեմպերը հանգիստ էր: Նա գիտեր, որ ոչ ոք չի կապի իրեն զոհերի հետ: Նա շարունակում էր ավտոստոպով ճանապարհորդողներին վերցնել իր մեքենայով, փնտրելով հաջորդ զոհին և մարզելով մեքենայի մեջ իրավիճակի վերահսկողության բոլոր տարբերակները: Առաջին սպանություններից հետո կեմպերը սկսեց սկսեց գործել ավելի ինքնավստահ: Նա արդեն գիտեր, որ իր հանգիստ վարքագիծը, հավասար տոնով խոսքը և վստահություն ներշնչող արտաքին տեսքը իդեալական քողարկում էին նրա համար: Նույն տարվա սեպտեմբերի 14-ին կեմպերը գտավ իր հաջորդ զոհին, 15ամյա էյկոկուին, ով պարի դասից վերադառնում էր տուն: Աղջիկը կարծում էր, թե բարձրահասակ,
17:52 բարեհամփյուռ տղամարդու մեքենան անվտանգ ընտրություն է տուն հասնելու համար, բայց մի քանի րոպե անց նրանք շեղվեցին հիմնական նական ճանապարհից և դուրս գալով քաղաքից մտան ինչ-որ լքված տարածք: Կեմպերը գործեց նույն սխեմայով, հարձակվեց աղջկա վրա, բռնաբարեց, ապա խեղտամահարեց նրան ու նորից բեռնախցիկ, նկուղ, պոլիեթիլենային տոպրակ: Այս անգամ նա մասունքներից ազատվեց, նետելով դրանք խաղաղ օվկիանոս: Կեմպերը զգում էր իր ուժն ու կարողությունը, հասնել իր ուզածին, տիրապետել իրավիճակին: 1973 թվականի հունվարի 7-ին Նա կատարեց իր երրորդ ոճրագործությունը: Այս անգամ նրա զոհը դարձավ Կաբրիլո քոլեջի ուսանողուհի 18-ամյա Սիննի Շելը: Կեմպերն այս անգամ
18:39 փոխեց իր գործելավոճը: Անտառային տարածք հասնելով անսպասելի կրակեց Սիդնիի գլխին: Դիակը տեղավորեց մեքենայի բեռնախցիկում: Մոր տուն հասնելուն պես կեմպերը դուրս բերեց Սիդնիի մարմինը և թաքցրեց պահարանում: Հաջորդ օրը գլխից հանեց փամփուշտները, կատարեց նեկրոֆիլիայի ակտ և մասնատեց մար մարմինը: Սիիի գլուխը նա թաղեց մոր տանբակում, այնպես որ այն ուղղված լիներ դեմքով դեպի մոր սենյակը, իսկ մարմնի մնացած մասերից նա ազատվեց մեզ արդեն ծանոթ սկզբունքով: Մի քանի շաբաթ անց դրանք հայտնաբերվեցին բացառությամբ գլխի: Այդ պահի դրությամբ արդեն հայտնաբերվել էին որոշ մասունքներ նախորդ սպանություններից, սակայն ոստիկանությունը այս դեպքերի մեջ որևիցե կապ չէր նկատել:
19:27 Փետրվարի 5-ին Էդմունդը կրկին վիճեց մոր հետ և լքեց տունը նոր զոհեր փնտրելու նպատակով նա մեքենայով գնաց Կալիֆորնիայի սանտա Կրուսի համալսարանտեղ հանդիպեց Ռոզալին Թեզեր թորփին և Էլիս Լյուին Նրանք համաձայնեցին նստել կեմպերի մեքենան որից անմիջապես հետո նա կրակեց նրանց վրա և սպանեց սպանությանը հաջորդող գործողությունների հաջորդականությունը կրկնվեց նույն կերպ ինչպես Սիդնի Շելքում: Այս անգամ ևս որոշ ժամանակ անց նոր հայտնաբերվեց մնացորդների մի մասը ու էլի ոստիկանությունը չգտավ կապ հանցագործությունների միջև: Ութ ամիսների ընթացքում 1972-ի օգոստոսից մինչև 73-ի
20:14 ապրիլ իր հաշվին ուներ արդեն վեց սպանություն, վեցն էլ ուսանող, բոլորն աղջիկներ Մերի փեսե, անիտա Մերի Լուչեսը Էյկոկու Սիդնիշե Շել, Ռոզալինդ Թեզեր, Էլիսոն Լյու Յուրաքանչյուր նոր հանցագործությամբ նա դառնում էր ավելի զգուշավոր և ճշգրիտ, սակայն ներսում խորանում էր մեկ այլ զգացում: Այս սպանությունները չէին բերում այն հանգստությունը, որը նա ակնկալում էր: Բոլոր այս սպանությունները ընդամենը հին, չմարված ատելության և ցավի արտացոլանք էին: Վերջին սպանություններից հետո նա հաճախ կանգնում էր մեքենայով իրենց տան դիմած և մեքենայի մեջ նստած երկար նայում էր մոր ննջասենյակի
21:00 պատուհաններին և նրա աչքերի առջև գալիս էին իր մանկության դառը հիշողությունները, թե ինչպես է նա պառկած մութ ու սառը նկուղում ներքնակի վրա և լսում մոր քայլերի ձայները և կեմպերը հասկանում էր, որ հետվերադարձի ճանապարհ չկա և ինքն իր մեջ գտավ այս ամենի մեղավորին և այդտեղ մեքենայի մեջ նստած կեմպերը դատապարտեց նրան մահապատժի Ութ սպանություններից հետո Էդմունդ Կեմպերը դեռ ապրում էր մայրիկի հետ: Սանտա Կրուզի խաղաղ, նեղ փողոցում գտնվող նույն տանը, նույն պատերը, նույն լուռ սենյակները, որոնք հիշեցնում էին իրենց
21:45 յուրաքանչյուր վիճաբանություն: Այստեղ ոչ ոք չկար, միայն երկուսն էին՝ նա և Կլառնելը ու մշտական լարվածություն, որը ժամանակ առ ժամանակ պայթում էր կտրուկ վեճերի տեսքով: Կլվառնը աշխատում էր համալսարանում և տուն էր գալիս հոգնած, բայց հոգնածությունը չէր խանգարում նրան գտնել ժամանակ որդուն կշտամբելու համար: Նա անընդհատ հիշեցնում էր, որ Էդմունդը ոչ մի բանի ընդունակ չէ և չի կարող ապրել նորմալ կյանքով: Նույն տանիքի տակ ապրելը նման էր ստվերի հետ ապրելուն, ստվերի, որը գիտեր քո բոլոր թուլությունները և ամեն օր հիշեցնում էր դրանց մասին: Կեմպերի սենյակը գտնվում էր միջանցքի վերևում, Իսկելի ննջարանը հենց այն նկուղի վերևում, որտեղ մանկության տարիներին նա փակել էր
22:31 իր որդուն։ Ամեն երեկո լսելով մոր քայլերը նա մտովի վերադառնում էր անցյալ հին ներքնակի վրա պառկած շրջապատված սարդայնով և խոնավության հոտով կեմպերը խուսափում էր խոսակցություններից ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանից դուրս, բայց միշտ վերադառնում էր։ Ամեն վերադարձի հետ ավելի հստակ էր զգում, որ այս փակ շրջանից դուրս գալու միակ Ճանապարհը մնում է կտրուկ քայլը: 1973 թվականի ապրիլի 20-ին լարվածությունը դարձավ անհանդուրժելի: Էդմունդի մայրը Կլարնալդ Սթոմբերգը ծննդյան խնջույքից տուն վերադառնալով շեմին տեսավ որդուն ծաղկեփունջը ձեռքին, բայց շնորհակալություն հայտնելու փոխարեն կրկին նվաստացրեց նրան: Նրանք փոխանակվեցին ընդամենը մի քանի
23:17 նախադասությամբ, բայց դրանցից յուրաքանչյուրում կլառնելը նվաստացնում էր որդուն: Այդ պահին կեմպերն այլևս չդիմացավ: Տարիների կուտակված վիրավորանքները վերածվեցին չզսպվող զայրույթի և նա վերջնականապես որոշեց վրեժ լուծել: Կլառնալը բարձրացավ իր սենյակ, իսկ նա մնաց ներքևում, կիսամուտ հյուրասենյակում: Մտքերը հոսում էին դանդաղ, բայց համառորեն տանում էին դեպի նույն եզրակացությանը: Այս ամենը կավարտվի միայն այն ժամանակ, երբ այլևս չլսվի մոր ձայնը: Գիշերը լուռ էր, որդին լսում էր, թե ինչպես էր վերևում մայրը թերթում գիրքը: Արևածագից քիչ առաջ տունը լիովին լռեց: Նա վեր կացավ, քայլեց միջանցքով, բարձրացավ աստիճաններով: Մորս սենյակի
24:04 դուռը կիսաբաց էր, սեղանի լամպը տաք լույս էր գցում բարձի վրա: Կլառնելը քնած էր և այդ պահին նրա դեմքը թվում էր գրեթե օտար: Կեմպերը գիտեր, եկել է հաշվեհարդարի պահը: Այն, ինչ տեղի ունեցավ հետո, տևեց վայրկյաններ: Ոչ մի ճիճ, ոչ մի դիմադրություն, մի ակարդում: Տարիներով կուտակված լարվածությունը վերջացավ: Ապրիլի 21-ի առավոտյան Էդմունդը մուրճի հարվածներով սպանեց մորը: Դրանից հետո նա վարվեց մոր հետ ամենադաժան ձևով, կտրեց մոր գլուխը, առանձնացրեց լեզուն ու ձայնալերը, հետո մոր գլուխը դրեց պահանի վրա և սկսեց բղավել նրա վրա, հիշելով տարիների նվաստացումները: Ապա դիակը թաքցրեց պահարանում և գնաց բառ
24:51 խմելու: Տունը անսովոր լուռ էր: Դա սովորական առավոտյան լռություն չէր, երբ պատուհանից դուրս լսվում է փողոցի շարժը, այլ խորը ծանր լռություն, որտեղ ամեն փոքր ձայն օտար էր թվում: Կլառները այլևս չէր աղմկում խոհանոցում, չէր կանչում նրան անունով: Էդմունդը կանգնած էր դռան շեմին, լսելով այս նոր և օտար ձայները: Այն ամենը, ինչ երկար տարիներ գրգռում էր նրան մոր ներկայությունը, ձայնը, քայլերի հնչյունները այլևս անհետացել էին, բայց դրա հետ միասին անհետացել էր նաև նրա ներքին պայքարի առանցքը: Նա մտավ մոր սենյակ, լամպը դեռ վառվում էր, գրքերը,
25:38 ակնոցները, կիսադատարկ թեի բաժակը, ամեն ինչ կարծես սպասում էր, որ տիրուհին հիմա կվերադառնա, բայց նա երբեք չէր վերադառնա: Էդմունդը նայեց այդ առարկաներին և զգաց թեթևության և դատարկության տարօրինակ խա Առնորդ կեմպերը գիտակցում էր, թե ինչ է արել, գիտեր, որ դա փոխելու է ամեն ինչ, բայց ոչ մի ափսոսանք չէր զգում: Նա քայլեց սենյակներով, կարծես ստուգելով իր նոր տարածքի սահմանները: Խոհանոցում, հյուրասենյակում, իր սենյակում ամեն ինչ մնացել էր նույնը, բայց հիմա դա պատկանում էր միայն իրեն: Պատուհանից դուրս լուսանում էր: Փողոցում կյանքը շարունակվում էր, մեքենաներ էին անցնում, հարևանները բացում էին դռները, ուսանողները գնում գնում էին համալսարան, ոչ ոք չէր էլ պատկերացնում, թե ինչ էր
26:25 կատարվել Կլառնելի տանը: Ժամանակը դանդաղ էր անցնում: Էդմունդը դեռ չգիտեր, թե ինչ է անելու հետո, բայց արդեն հասկանում էր, մոր սպանությունը պատահական քայլ չէր: Դա մի ամբողջ ժամանակաշրջանի ավարտ էր և նորի սկիզբը: Դա միայն մի մարդու դեմ հաղթանակ չէր, ում նա ատում էր: Դա իր ներքին ցավի աղբյուրի լիակատար վերացումն էր: Էդմունդը հասկանում էր, որ տան պատերի ներսում երկար չի մնալու: Նրան թվում էր, այդ սպանությունը բացել է վերջին դուռը,
27:12 որի ետևում սպասում է ավարտական քայլ: Այդ քայլը նրա համար դարձավ կլառնելի մտերիմ ընկերուհու Սառա Հելեթի սպանությունը: Կին, ով հաճախ էր գալիս իրենց տուն, լավ ճանաչում էր մորը և տեղյակ էր նրանց լարված հարաբերություններից: Էդմունդի աչքերում նա վտանգավոր վկա էր: Կեմպերը նույն օրը զանգահարեց Սառային: Նա խոսում էր հանգիստ, նույնիսկ քաղաքավարի: Ասաց, որ ուզում է նրան ընթրիքի հրավիրել մոր հետ կապված կարևոր մի բան քննարկելու: Սառան համաձայնեց: Երեկոյան նա եկավ ոչինչ չկասկածելով: Տունը կիսամութ էր: Էդմունդը դիմավորե նրան, ցույց տվեց, թե իբր դեպի խոհանոց է տանում, բայց երբ Սառան արեց մի քանի քայլ ներս, նա հարձակվեց: Ամեն ինչ տեղի ունեցավ արագ, առանց որևէ բառի: Կինը
28:00 չհասցրեց ոչ ճչալ, ոչ էլ հասկանալ, թե ինչ է կատարվում: Նրա մահից հետո տանը նորից տիրեց լռություն: Էդմունդը մնաց մենակ երկու դիերի հետ: Այդ գիշեր նա գրեթե չքնեց, պարզապես մնաց նստած բասկաթոռին, նայելով մթությանը: Առավոտյան Նա վերցրեց իրերը, նստեց մեքենան և շարժվեց դեպի արևելք, առանց հստակ ուղղության: Անցնում էր քաղաքներով, գիշերում փոքրիկ հյուրանոցներում, բայց այլևս ոչ ոքի չէր վնասում: Դա մի տարօրինակ գրեթե մեդիտատիվ ճանապարհորդություն էր: Նա կարծես գիտեր, որ ամեն ինչ մոտենում է ավարտին: Կոլորադո նահանգի Փոեբլո քաղաքը նրան դիմավորեց խաղաղ, զո առավոտով: Նա կանգնեց հին հեռախոսախցիկի մոտ, որի մետաղական պատերը
28:46 բուրում էին ծխախոտի և փոշու հոտով մետաղադրամը գցեց և հավաքեց Սանտա Կրուզի ոստիկանության համարը: Էդմունդը հանգիստ ձայնով, առանց հույզերի ասաց. Ես սպանել եմ իմ մորը և նրա ընկերուհուն: Կարճ դադարից հետո հերթապահի հոգնած ձայնը հարց տվեց. Սա կատակ է: Կեմբերը նշեց հասցեն, անունները, մանրամասները, բայց հերթապահը դեռ չէր հավատում: Բառերը չափազանց անհավանական էին հնչում: Կեմբերը կախեց լսափողը: Մի քանի վայրկյան անց հավաքեց մեկ այլ համար, այն ոստիկանի, ում անձամբ ճանաչում էր: Նրանք երբեմն հանդիպում էին բառում, կարճ զրուցում: Նա նորից պատմեց ամեն ինչ, առանց երկմտելու, հստակ
29:31 մանրամասներով, որոնք կարող էր իմանալ միայն մարդաս սպանը: Այս անգամ նրան լուրջ ընդունեցին: Ոստիկանը հասկացավ, որ կեմպերը ճշմարտությունն է ասում և անմիջապես հաղորդեց գործընկերներին: Որոշ ժամանակ անց հեռախոսախցիկի մոտ կանգնեցին ոստիկանական մեքենաներ միացրած ազդանշաններով: Կեմպերը հանգիստ դուրս եկավ, ձեռքերը բարձրացրած: Դիմադրություն, ոչ մի փորձ փախչելու: Այսպես ավարտվեց նրա վերջին գործողությունը: Մթության մեջ, ոչ հետապնդման ընթացքում, այլ օտար քաղա քաղաքի առավոտյան լռության մեջ հեռախոսի լսափողը ձեռքին 1973 թվականի գարուն Էդմունդ Կեմպերի
30:16 դատավարությունը դարձավ Կալիֆորնիայի ամենաաղմկոտ գործերից մեկը պաշտպանյալի նստարանին նստած էր բարձրահասակ լայնաթիկունք տղամարդ որի հանգստությունն ու քաղաքավարությունը սուր հակադրվում էին նրա հանցագործությունների անասելի դաժանությանը նա իրեն պահում էր այնպես կարծես ոչ թե դատարանում էր, այլ ակադեմիական քննարկման, պատասխանում էր հստակ, առանց հապաղելու, երբեմն թեթև ժպիտով: Դատախազությունը նրան առաջադրեց առաջին աստիճանի սպանության ութ մեղադրանք: Պաշտպանությունը փորձեց հիմք դնել նրա անմեղսունակության վրա, վկայակոչելով մանկությունը, հոգեբանական վնասվածքներն ու հոգեբույժների ախտորոշումները: Բայց կեմպերը մերժեց իր դատապաշտպանների առաջադրած գիծը: Նա
31:02 ընդունեց նեց մեղքը և հայտարարեց, որ գիտակցում է իր կատարած հանցանքները: Դատարանում հնչեցին մանրամասներ, որոնք սառեցնում էին արյունը, առևանգումներ, սպանությունների մեթոդներ, հաշվարկված գործողություններ, հատկապես մեծ տպավորություն էին թողնում նրա խոսակցությունների ձայնագրությունները քրեագետների հետ: Այդ նյութերը հետագայում կուսումնասիրվի հետախուզությունների դաշնային բյուրոյի ապագա պրոֆայլերների կողմից, դառնալով ուսուցողական ձեռնարկ մոլագառների ուսումնասիրության գործում: Հենց այդ զրույցներն էլ տասնամյակներ անց արտացոլում կգտնեն սերիալային մշակույթում: Պանականության որսորդը սերիալում կեմպերի կերպարը կդառնա ամենահիշվողներից մեկը: Դերասան քեմերան Բրիտոնը ճշգրիտ կվերարտադրի նրա
31:49 խոսելաձևը, ժեստերը և ահազդու հանգստությունը: Բայց էկրանային կերպարի ետևում միշտ կմնա իրական մարդը, նա, ով կատարել էր այդ ամենը: 197 73 թվականի նոյեմբերին հնչեց դատավճիռը 8 անգամ ցմահ ազատազրկում առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության նրան տեղափոխեցին Ֆոլսոմի նահանգային բանտ որտեղ էլ պիտի անցկացներ կյանքի մնացած մասը այնտեղ նա սկսեց աշխատել բանտի գրադարանում ընթերցեց գրքեր մասնակցեց կույրերի համար աուդիոգրքերի ձայնագրմանը բայց օրինապաշտ բանտարկյալի կերպարի ներքո մնաց նույն մարդը որը մի օր որոշեց, որ իրավունք ունի տնօրինելու
32:35 այլոց կյանքը: Նա հաճախ է համագործակցում ոստիկանության հետ, հարցազրույցներ տալիս, հաճույքով վերլուծում սեփական հանցագործությունները: Ասեց խոսում է իր, այլ ոչ թե ուրիշի ճակատագրի մասին: Այսօր նա դեռ ապրում է ճաղերի ետևում և երբեմն համաձայնում հարցազրույցների: Ոմանց համար նա ընդամենը տվյալների աղբյուր է սերիական մարդասպանների վարքագծի ուսումնասիրության մեջ: Մյուսների համար հիշեցում, որ հրեշը կարող է ունենալ քաղաքավարի ժպիտ և խոսել այնպես, ասես դուք հին ծանոթներ եք: Էդմունդ Կեմպերի պատմությունը չարիքի պատմություն է: Չարիք, որը չի գոռում և չի սպառնում, այլ պարզապես նստում է քո դիմաց, նայում աչքերիդ մեջ և պատասխանում հարցերիդ: Եվ գուցե հենց դա է ամենասարսափելին:
33:21 Էդմունդ Կեմպերի պատմությունը հիշեցնում է, որ հրեշներ չեն ծնվում, այլ դառնում են: Մանկության տարիներին կուտակված վիրավորանքները մոր կողմից նվաստացումները, ընտանեկան լարվածությունը և մերժված լինելու զգացումը միախառնվեց բարձր ինտելեկտի մեկուսացման և չլուծված հոգեբանական խնդիրների հետ, ստեղծելով էտալոնային մոլագառի I aman kill Americans human being killed human being in [երաժշտություն]